-
16.11.2020|
23:11
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը պետք է շարունակվի, այսօր Աժ ամբոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
16.11.2020|
23:03
Ռուսական Военное Обозрение կայքը հրապարակել է Իլյա Պոլոնսկիի հոդվածը, որում հոդվածագիրը վերլուծել է՝ ինչ կարող է սպասվել Հայաստանին, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհեռանա պաշտոնից:
-
16.11.2020|
22:43
Հրադադարի ռեժիմը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով, հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
-
16.11.2020|
22:39
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն Անկարայի ներքին գործն է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու նախաձեռնության հաղորդագրությունները: «Դա Թուրքիայի ներքին խնդիրն է», - երկուշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը:
-
16.11.2020|
22:35
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մայա Սանդուին շնորհավորել է Մոլդովայի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
-
16.11.2020|
22:34
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ հայտարարության արդյունքում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման հարցը:
-
16.11.2020|
13:05
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա օնլայն ասուլիսում անդրադարձավ իր ֆեյսբուքյան գրառմանը, որը քաղաքացիներից շատերը քաղաքացիական պատերազմի կոչ են ընկալել։ Ըստ նրա՝ հիմա իրավիճակն այնպիսին է, որ խոսքը կարող են մեկնաբանել տարբեր ձևերով։ Ըստ Փաշինյանի՝ այս գրառման հետ կապված շահարկումներն անտեղի են։
-
16.11.2020|
13:04
Երեկ տեղեկություն եղավ, որ նոյեմբերի 11-ին Արցախ վերադարձող 4 քաղաքացիները Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածում անհետացել են:
-
16.11.2020|
12:56
Մահացել է Սիրիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը, տեղեկացնում է SANA պետական գործակալությունը:
-
16.11.2020|
12:56
Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթել է Մայա Սանդուն: ԿԸՀի տվյալներով՝ տեղամասերի 98% -ի արձանագրությունները հաշվելուց հետո Սանդուն հավաքել է ձայների 54% -ը, նախագահ Իգոր Դոդոնը՝ 46%: